Ոչ հավակնություն ունեմ, ոչ էլ ցանկություն, ընթացքը կորոշի

Ոչ հավակնություն ունեմ, ոչ էլ ցանկություն, ընթացքը կորոշի

Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ոչ հավակնությունն ունեմ, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրապարակած տեսանյութով պնդել է, որ վարչապետի ամենահարմար թեկնածուն հենց ինքն է՝ Բագրատ Սրբազանը։

«Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը: Ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել: Ոչ մի բանի չեմ միջամտել»,- ասաց նա։