Գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ հարվածել են նավթի գործարանին

Գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ հարվածել են նավթի գործարանին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կալուգայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ տեղի բնակիչների պայթյուններ են լսվել գործարանի տարածքում, որը գտնվում է Կալուգայից մոտ 30 կմ հեռավորության վրա:

«...Գիշերվա ժամը մեկին մի քանի հզոր պայթյուններ են լսվել Ձերժինսկի թաղամասում։ Բնակիչների խոսքով՝ մինչ այդ լսվել են ԱԹՍ-ներին բնորոշ ձայներ, որից հետո տեղի նավթային պահեստի տարածքում նկատվել է հրեդեհ և ծուխ»,- գրում են լրատվամիջոցները։

Մարզային պաշտոնյաները ևս հաստատել են լուրը։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել օպերատիվ ստորաբաժանումներ։ Հրդեհն այժմ մարված է։ Տուժածներ չկան, միջադեպի հետևանքները գնահատվում են։
Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Պոդոլսկում անօդաչու թռչող սարք է խոցվել, որը թռչում էր դեպի Մոսկվա։ ՌԴ ՊՆ-ից էլ տեղեկացրել են, որ ՀՕՊ ուժերը մի քանի ԱԹՍ-ներ են խոցել պետության տարբեր հատվածներում։