Մեկնարկել է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի պաշտպանությունը

Մեկնարկել է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի պաշտպանությունը

Այս պահին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում մեկնարկել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ատենախոսության պաշտպանությունը: Նշենք, որ մինչ պաշտպանությունը ոլորտի մի խումբ աշխատակիցներ նամակ էին գրել մեզ, որում նշում էին այն թերությունների և ընթացակարգային բացթողումների մասին, ըստ որոնց Հովհաննիսյանը չի կարող պաշտպանել դոկտորական:

Մասնավորապես այն, որ նշվում է, թե Հովհաննիսյանը մենագրության հեղինակ է, սակայն նա իր այդ գրքում նշում է, որ այն դասագիրք է կամ ուսումնամեթոդական ձեռնարկ, ինչը չի կարող համարվել գիտական աշխատանք: