Երթ՝ դեպի նախագահական․ ընդդիմադիրները դիմում են հանձնելու

Երթ՝ դեպի նախագահական․ ընդդիմադիրները դիմում են հանձնելու
25 օր հացադուլի մեջ գտնվելուց հետ երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը դադարեցրեց հացադուլը․ նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Նույն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը շարունակում է հացադուլը։Թե Բիլյանը, թե Բարսեղյանը պահանջում են իրենց տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ։



Ի աջակցություն նրանց, ստեղծված «SOS Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան» նախաձեռնությունը կազմակերպել է ստորագրահավաք, որը նամակի հետ երթով այսօր կհանձվի նախագահի նստավայր։



Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-պահանջում նշված է, որ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի կյանքին վտանգ է սպառնում։ «ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների կողմից «Սասնա ծռերի» նկատմամբ որդեգրած, շարունակաբար իրականացվող հաշվեհարդարի եւ վրեժխնդրության արդյունքում անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում նրանց նկատմամբ․․․ ՀՀ սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր հանդիսացող եւ իրավասու պաշտոնատար անձանց նշանակող ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձից պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել վերացնելու Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի կյանքին սպառնացող ռիսկերը, որի երաշխիքը կարող է հանդիսանալ նրանց օրինական պահանջը կատարելը՝ անհապաղ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը»,-գրված է դիմում մեջ։