Ադրբեջանցի մարզիկին զրկեցին մեդալից՝ Հայաստանի հիմնի ժամանակ հեռանալու համար

Ադրբեջանցի մարզիկին զրկեցին մեդալից՝ Հայաստանի հիմնի ժամանակ հեռանալու համար

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային , Հայաստանի հիմնի ժամանակ ադրբեջանցի մարզիկի պավացքի համար:Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որոշում է կայացրել ադրբեջանցի մարզիկ Ջաֆարովին որակազրկել և զրկել մեդալից։

Տեղի է ունեցել նոր պարգևատրություն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից:

Նշենք, որ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: