Թույլ չենք տա, որ Ռուսաստանը հաղթի, կաջակցենք Կիևին այնքան, որքան կպահանջվի

Թույլ չենք տա, որ Ռուսաստանը հաղթի, կաջակցենք Կիևին այնքան, որքան կպահանջվի

Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, մենք կաջակցենք Կիևին այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային 800 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին։Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են համատեղ ուժեղացնել Դաշինքի պաշտպանական հզորությունը։

«Հրթիռային պաշտպանության ոլորտում սպառազ-ինությունների նոր փաթեթ է նախատեսվում։ Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- ասել է Բայդենը։