Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սպառնացել է պատժել Facebook-ին եւ Twitter-ին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սպառնացել է պատժել Facebook-ին եւ Twitter-ին
Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ին եւ Twitter-ին մինչեւ հունվարի 18-ը ժամանակ է տվել, որպեզի վերջիններս մանրամասն տեղեկություններ տրամադրեն այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը այդ սոցիալական ցանցերի միջոցով միջամտում «բրեքսիթի» հանրաքվեին, գրում է Kommersant.ru-ն: Տեղեկության համաձայն, Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Դամիան Քոլինզն էլ հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը ժամանակին չտրամադրվի, սոցիալական ցանցերի ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն: