Ռոնալդուն Եվրոպայի լավագույն մարզիկ է ճանաչվել

Ռոնալդուն Եվրոպայի լավագույն մարզիկ է ճանաչվել
Մադրիդի «Ռեալի» կայքը գրում է, որ ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քվեարկության արդյունքում 2017 թվականի լավագույն եվրոպացի մարզիկ է ճանաչվել: Հարցմանը մասնակցել են 26 լրատվական գործակալություններ: Հարցման արդյունքում Ռոնալդուն հավաքել է 159 միավոր եւ առաջ անցել «Ֆերարիի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնից, որն այս տարի դարձել էր Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն: Լավագույն եռյակը 113 միավորով եզրափակել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն արդեն երկրորդ տարին անընդմեջ է ճանաչվում Եվրոպայի լավագույն մարզիկ: