ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը հաստատվեց

ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը հաստատվեց

Գրել էինք, որ կառավարության հերթական նիստն է մեկնարկել։ Քիչ առաջ կառավարությունը հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացմանը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգը։

«Հիմնական նպատակն է համակարգել և միավորել 3–րդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։