Զոհերի թիվը հասել է 36-ի․ ողբերգական միջադեպ՝ Չինաստանում

Զոհերի թիվը հասել է 36-ի․ ողբերգական միջադեպ՝ Չինաստանում

Առնվազն 36 մարդ է զոհվել Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կա 24 զոհ, 30 վիրավոր։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Մեյչժոու քաղաքում, 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել հսկայական փոսի մեջ։

Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով որոշ մեքենաներ այրվել են։ 
Ճանապարհի փլուզված հատվածի երկարությունը մոտ 18 մետր է, իսկ մակերեսը՝ մոտ 184 քմ։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ մայրուղու փլուզման պատճառը կարող է լինել անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում տեղացած հորդառատ անձրևները: