Ոստիկանության գվարդիա են ստեղծում

Ոստիկանության գվարդիա են ստեղծում

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները` ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։