Դիվանագիտական «փոխհրաձգություն» Կոլումբիայի և Իսրայելի միջև

Դիվանագիտական «փոխհրաձգություն» Կոլումբիայի և Իսրայելի միջև

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին մեղադրել է հակասեմականության մեջ այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ այսօրվանից՝ մայիսի 2-ից խզելու է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։

Նա նաև ցեղասպան էր անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա գլխավորած կառավարությանը։
Կացը նշել է, որ Կոլումբիայի նախագահն բռնել է «մարդկությանը հայտնի ամենազզվելի հրեշների» կողմը։
«Կոլումբիայի նախագահը խոստացել է պարգևատրել ՀԱՄԱՍ-ի հրեշներին և բռնաբարողներին, և այսօր նա կատարեց իր խոստումը… Իսրայելի և Կոլումբիայի հարաբերությունները երկար տարիներ եղել են ջերմ, և ոչ մի հակասեմական նախագահ չի կարող դա փոխել», - գրել է Կացը սոցցանցի իր էջում։

Նա ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի խիզախորեն պաշտպանել իր քաղաքացիներին։
Ավելի վաղ Կոլումբիան դադարեցրել էր զենքի գնումները Իսրայելից։ 

Բացի այդ, Գուստավո Պետրոն ստորագրությամբ միացել է 18 երկրների համատեղ հայտարարությանը, որով ՀԱՄԱՍ-ին կոչ են անում անհապաղ ազատ արձակել Գազայում պատանդներին՝ երկարաժամկետ զինադադար հաստատելու համար։