Ասում են՝ գյուղի բնակիչ չես, գյուղ չես կարող գնալ․ լարված իրավիճակ Տավուշում

Ասում են՝ գյուղի բնակիչ չես, գյուղ չես կարող գնալ․ լարված իրավիճակ Տավուշում

«Հենց հիմա ոստիկանական ուժերը շարվել են ու թույլ չեն տալիս գնանք մեր գյուղը՝ Կիրանց։ Հարց եմ տալիս, ասում եմ՝ այդ ո՞ր օրենքով դուք մեզ թույլ չեք տալիս գնանք մեր գյուղ, ասում են՝ տենց, եթե դու այնտեղ չես բնակվում, այնտեղ բնակիչ չես, ուրեմն իրավունք չունես»։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այդ ո՞ր օրենքով է տենց ստացվում, մենք չենք հասկանում։ Այդ որ օրենքով է ընդհանրապես տենց բան գրված, որ ոչ միայն պատգամավորի, այլ մարդկանց, քաղաքացիների իրավունքը պիտի խոչընդոտվի»,- ասաց նա։