Կոնգոյում մոտ 400 հազար երեխա կարող է մահանալ սովից. ՅՈՒՆԻՍԵՖ

Կոնգոյում մոտ 400 հազար երեխա կարող է մահանալ սովից. ՅՈՒՆԻՍԵՖ
Մոտ 400 հազար երեխա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարող է մահանալ սովից առաջիկա վեց ամիսների ընթացքում, եթե երկրում պարենային իրավիճակի բարելավում տեղի չունենա: Այս մասին ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, սովահարության թիրախում հայտնվել է Կասայի շրջանը: Այս կատաստրոֆիկ վիճակի պատճառներն են` բռնությունը, մարդկանց հարկադիր գաղթերը, գյուղատնտեսական աշխատանանքների շեշտակի կրճատումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաեւ արձանագրում է, որ մարդասիրական դրությունը ռեգիոնում շարունակում է մնալ ծայրահեղ շանր եւ բարելավման հույսեր գոնե մինչեւ հաջորդ տարվա հունիս ամիսը, չի կանխատեսվում: Միաժամանակ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի քիչ թե շատ բարելավվել է միայն անվտանգությունը, որն էլ իր հերթին բերել է փախստականների տունդարձին: