Կարեւոր է, որ հանդիպենք Փհենյանի ներկայացուցիչների հետ, թեկուզ խոսենք եղանակի մասին. Ռեքս Թիլերսոն

Կարեւոր է, որ հանդիպենք Փհենյանի ներկայացուցիչների հետ, թեկուզ խոսենք եղանակի մասին. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ սկսել ՀյուսիսայինԿորեայի հետ միջուկային պրոբլեմատիկայի օրակարգով, սակայն առանց նախապայմանների: Ընդ որում, Թիլերսոնը նշել է, որ այդ բանակցությունների ընթացքում կարելի է նույնիսկ մշակել ճանապարհային քարտեզը հետագայում իրականացնելիք գործողությունների համար: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Թիլերսոնը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խոսելու եւ սպասում է, թե երբ խոսելու ցանկություն կհայտնի Հյուսիսային Կորեան: «Կարեւորը, որ հանդիպենք, թեկուզ խոսենք եղանակի մասին»,- կատակել է ԱՄՆ Պետքարտուղարը Ատլանտյան խորհրդի նիստում: