Բացահայտված է «Սիմփսոնների» գաղտնիքներից մեկը

Բացահայտված է «Սիմփսոնների» գաղտնիքներից մեկը
Բացահայտված է անիմացիոն «Սիմփսոնները» սերիալի ամենամեծ գաղտնիքներից մեկը: Անիմավիոն սերիալի ստեղծողները ասել են, թե ինչու հերոսուհիներից Մեգգին չի մեծանում: Սերիալի երկրպագուները հարցեր են հղել սերիալի ստեղծողներին, որտեղ նաեւ կա հարց այն մասին, թե ինչու հերոսուհիներից Մեգգին դեռ նորածին է, թեեւ իրական ժամանակով եթե հաշվարկենք, նա արդեն պետք է քոլեջ գնար: Ի պատասխան մուլտսերիալի ստեղծողները հայտարարել են, որ հենց դա էլ Սիմփսոնների կախարդանքն է: