Երուսաղեմում բախումների հետեւանքով կան առաջին զոհերը

Երուսաղեմում բախումների հետեւանքով կան առաջին զոհերը
Ավելի քան 750 պաղեստինցի է տուժել իսրայելական ոստիկանության հետ բախումների հետեւանքով Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի սեկտորում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կարմիր մահիկի ընկերության տրամադրած տվյալները: Նշվում է, որ կա նաեւ երկու զոհ: Նշվում է, որ երեք տուժածի վիճակը ծանր է: Նշվում է, որ իրավապահների հետ բախումներին մասնակցել է 7,5 հազար մարդ: Նշվում է, որ բախումներին մասնակցել են ոչ միայն իրավապահըները, այլ նաեւ Իսրայելի զինված ուժերի ստորաբաժանումները: Հայտնի է նաեւ, որ իսրայելական զինուժը նաեւ շարունակել է օդային հարվածներ հասցնել Գազայի սեկտորում գտնվող ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետերին: