88-ամյա կոնգրեսմենը մեղադրվում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ

 88-ամյա կոնգրեսմենը մեղադրվում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Միչիգան նահանգից ընտրված պատգամավոր դեմոկրատ Ջոն Կոնյերսը Դիտրոյթի ռադիոյով հայտարարել է, որ անցնում ա թոշակի: Ինչպես նշում է BBC-ն, 88-ամյա Կոնյերսը ելույթ է ունեցել ռադիոյով գտնվելով հիվանդանոցում, մեկ շաբաթ անց այն բանից, երբ մեղադրվել էր սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ: BuzFeed News-ն էլ գրում է, որ Կոնյերսի զոհերից մեկը, ով ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ հրաժարվել է սեքսուալ կապ ունենալ նրա հետ, դատարան հայց է ներկայացրել եւ ստացել փոխհատուցում 30 հազար դոլարի չափով:



Չնայած այս ամենին, Կոնյերսը հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները եւ հայտարարում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, երբեք չի կարող ստվեր գցել իր ձեռքբերումների վրա, որոնք վերաբերում են բոլոր ամերիկացիների տնտեսական եւ քաղաքացիական իրավունքներին:



Կոնգրեսմենը նաեւ հայտարարել է, որ աջակցում է իր ավագ որդու` կրկին Ջոն Կոնյերսի թեկնածությունը Միչիգան նահանգից իրեն փոխարինողի հարցում: Հայտնի է, որ նա ռեկորդակիր է օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իր ստաժով եւ Կոնգրեսում է սկսած 1963 թվականից: