Պաղեստինը Տեխասը ճանաչել է որպես Մեքսիկայի բաղկացուցիչ մաս

Պաղեստինը Տեխասը ճանաչել է որպես Մեքսիկայի բաղկացուցիչ մաս
Ի պատասխան Երուսաղեմի` Իսրայելի մայրաքաղաք ճանաչման Դոնալդ Թրամփի որոշման, Պաղեստինի ազգային վարչակարգը հայտարարել է, որ ճանաչվում է Տեխասը որպես Մեքսիկա պետության բաղկացուցիչ մաս, քանի որ այն անեքսիայի է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից 1840-ական թթ:



Այս մասին հայտնում է The Beaverton-ը:



«Ռիո Գրանդեից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվող տարածքները չափազանց կարեւոր են մեքսիկացիների համար, եւ նախքան ամերիկյան վերաբնակիչների հայտնվելը, ովքեր նաեւ ստրկություն բերեցին այդ կողմեր, Մեքսիկան էր վերահսկում այդ տարածքը: Այնուհետեւ նախագահ Ջեյմս Պոլկն իր զորքերն ուղարկեց, որպեսզվի նվաճի մեքսիկական տարածքների մյուս մասը եւ ստիպեց, որ երկիրը հրաժարվի Կալիֆորնիայից, Նյու-Մեքսիկոյից եւ Արիզոնայի մի մասից, Նեւադայից, Յուտային, Վայոմինգի որոշ հատվածներից ու Կոլորադոյից: Մոտ ապագայում մենք այդ տարածքները կճանաչենք որպես Մեքսիկայի մի մասը»,- ասված է հայտարարության մեջ:



Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն էլ հայտարարել է իր հերթին, որ սա ամերիկամեքսիկական հարաբերություններում նոր մոտեցում է եւ հույս ունի, որ այդ կերպ կթուլանա լարվածությունը երկու երկրների միջեւ, որ առկա է անվտանգության եւ իմիգրացիայի ոլորտներում: