Բելգիական դատարանը կփակի Կառլես Պուչդեմոնին արտահանձնելու հետ կապված գործը

Բելգիական դատարանը կփակի Կառլես Պուչդեմոնին արտահանձնելու հետ կապված գործը
Բելգիական դատարանը կփակի Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին Իսպանիային հանձնելու մասին գործը, քանի որ Իսպանիայում արդեն դադարեցվել է նրա հանդեպ քրեական հետապնդումը եւ ձերբակալության սանկցիան չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարել է Բելգիայի դատախազության խոսնալ Ինա վան Վիմերշը: РИА Новости-ի փոխանցման համաձայն, Բրյուսելը եվրոպական Eurojust իրավական գործակալության կողմից ստացել ենք որոշումն այն մասին, որ իսպանական գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Պուչդեմոնի ձերբակալության սանկցիան: Պաշտոնական Մադրիդը հաստատել է, որ դա վերջնական որոշում է եւ հետեւաբար Բրյուսելին այլ բան չի մնում անել, քան փակել արտահանձնման գործը, որի լսումը տեղի էր ունենալու դեկտեմբերի 14-ին: