Գերմանիայում երկու գնացնքներ են բախվել, տուժել է մի քանի տասնյակ մարդ

Գերմանիայում երկու գնացնքներ են բախվել, տուժել է մի քանի տասնյակ մարդ
Մարդատար եւ ապրանքատար գնացնքները բախվել են Գերմանիայի Մերբուշ բնակավայրի մոտ, որը գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում: Ըստ Bild-ի փոխանցման տուժել է մոտ 50 մարդ: Գերմանական Deutsche Bahn ընկերությունը հաստատել է երկաթուղային վթարի մասին լուրի իսկությունը, սակայն նշել քսան տուժածի մասին: Deutsche Bahn-ը նաեւ մանրամասնել է, որ ապրանքատար գնացքը պատկանել է DB Cargo-ին, իսկ մարդատարը` National Express-ին: