Բարսելոնայում ականապատված ավտոմեքենա է պայթել

Բարսելոնայում ականապատված ավտոմեքենա է պայթել
Բարսելոնայի արվարձաններից մեկում մեկ անձ զոհվել է ականապատված մեքենայի պայթյունից: Այս մասին հայտնում է Vanguardia պարբերականը, նշելով, սակայն, որ խոսքն այս դեպքում ոչ թե ահաբեկչության մասին է, այլ տեղական միջհանցախմբային բախման: Պայթյունը տեղի է ունեցել Վիլադեկանս համայնքի ավտոկայանատեղիներից մեկում: Միջադեպի հետեւանքով այրվել է երկու ավտոմեքենա: Հարակից չորս տների բնակիչներին տարհանել են շինություններին հասցված վնասը գնահատել կարողանալու համար: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածը տեղի հանցախմբերից մեկի հետ էր կապված եւ կասկածվում էր կատալոնական Լա-Ժունկերա քաղաքում իրականացված պայթյունի հետ առնչակցություն ունենալու մեջ: