Սոմալիի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 512-ի

Սոմալիի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 512-ի
Այս տարվա հոկտեմբերի 14-ին Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 512-ի: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նշենք, որ նախապես տեղի իշխանությունները հայտարարել էին 358 զոհի մասին, սակայն նաեւ հավելել, որ զոհերի թիվը կարող է նաեւ աճել: Reuters-ը հաղորդում է նաեւ, որ Սոմալին ահաբեկչության զոհերի հետ կապված հատուկ կառավարական կոմիտե է ստեղծել: Նշվում է, որ այս պահին վիրավորների թիվը 316 է: