Ռուսաստանը ուժեղացրել է Հյուսիսային Կովկասի ՀՕՊ անվտանգությունը

Ռուսաստանը ուժեղացրել է Հյուսիսային Կովկասի ՀՕՊ անվտանգությունը
Ռուսաստանը նոր Бук-М3 եւ С-300В4 զենիթահրթիռային համակարգեր եւ համալիրներով համալրել է Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ զորամասերը, այդպիսով ուժեղացնելով Հյուսիսային Կովկասի ՀՕՊ անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՀՌՕ մամլո խոսնակ Վադիմ Աստաֆեւը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նոր համակարգերն ու համալիրները արդեն հասցված են իրենց տեղակայման վայրեր եւ օժանդակելու են օկրուգի ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը եւ օդային սահմանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: