Հայտնի է ԱՄՆ «ահաբեկչական» հիմնական սպառնալիքը

Հայտնի է ԱՄՆ «ահաբեկչական» հիմնական սպառնալիքը
ԻՊ խմբավորումը ներկայումս հանդիսանում է Միացյալ Նահանգների համար «ահաբեկչական ամենամեծ վտանգը»: Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը` ԱՄՆ կոնգրեսում ունեցած իր ելույթի ընթացքում:



Ինչպես հայտնում է CNN-ը, ՀԴԲ ղեկավարը պարզաբանել է, որ ԻՊ խմբավորումը քարոզում է լիակատար ատելություն եւ նորանոր անդամներ է հավաքագրում իր շարքերում` օգտագործելով հավաքագրման տարբեր մեթոդներ: Նա ասել է նաեւ, որ ԱՄՆ-ում հատկապես ուշադիր են, որպեսզի թույլ չտան ինչպես նոր հավաքագրվածների մուտքը այդ խմբավորում եւ նաեւ արգելեն ԻՊ քարոզչական մեխանիզմների գործունեությունը երկրի տարածքում: Քրիստոֆեր Ռեյը հավելել է նաեւ, որ պակաս վտանգ չի ներկայացնում նաեւ «Ալ Քաիդա» խմբավորումը, որի գրոհայինները շարունակում են բռնարարքներ իրականացնել Պակիստանում եւ Աֆղանստանում: