Հաագայի դատարանում թույն խմած նախկին գեներալը մահացել է

Հաագայի դատարանում թույն խմած նախկին գեներալը մահացել է
Թույնը, որը խմել էր խորվաթ նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը Հաագայի դատարանում, պարզվում է, որ իրական է եղել եւ գեներալը մահացել է, իր վերջնական դատավճիռն իմանալուց հետո: Այս մասին հայտնում է [ТАСС](http://www.itar-tass.com/)-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոսնիացի խորվաթների նախկին ռազմական ղեկավարներից մեկն հանդիսացող գեներալը թույն է խմել Հաագայի դատարանում այն բանից հետո, երբ իմացել է իր վերջնական դատավճռի մասին: Այս գործողությունից հետո դատական նիստը ընդհատվել է եւ գեներալի մոտ բժիշկներ են հրավիրվել: Նրա փաստաբանը նշել է, որ նախկին գեներալի կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ Պրիլյակը մեղավոր է ճանաչվել որպես ռազմական հանցագործ եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման: