Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ կսահմանի ընդդեմ Փհենյանի

Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ կսահմանի ընդդեմ Փհենյանի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոր սանկցիաներ կսահմանի ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ նոր սանկցիաները մտցվել են ի պատասխան նախօրեին Փհենյանի կողմից իրականացված նոր միջուկահրթիռային փորձարկման:



Նշենք, որ նոր հրթիռը ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական ջրերում՝ Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա՝ տագնապի մատնելով ողջ քաղաքակիրթ աշխարհը: Թե ինչ սանկցիաների մասին է խոսքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, սակայն նաեւ հավելել է, որ խոսել է արդեն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, եւ նոր սանկցիաները ամենայն հավանականությամբ կլինեն աննախադեպ մասշտաբային: