Շղթայական ավտովթար Ռուսաստանում, կան տուժածներ

Շղթայական ավտովթար Ռուսաստանում, կան տուժածներ
14 ավտոմեքենաներ են բախվել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի մոտ, Բայկալյան տրակտի շրջանում: Այս մասին հայտնում է** **ТАСС լրատվական գործակալությունը: Նախնական տվյալներով, երկու անձ տուժել է: Նշվում է, որ տեղի է ունեցել գրեթե միաժամանակյա երեք վթար Իրկուտսկ քաղաքից 2-4 կմ հեռավորության վրա: Տուժածներից մեկը մեծահասակ է, մյուսը` երեխա: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ճշտվում են վթարի մանրամասները: Հնարավոր է, որ ճանապարհներին առկա մերկասառույցի հետեւանքով մեքենաները չեն կարողացել կառավարել միջակա հեռավարությունն ու արագությունը: