ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի նոր միջուկահրթիռային փորձարկումները

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի նոր միջուկահրթիռային փորձարկումները
ՄԱԿ ԱԽ-ն արտակարգ նիստի ժամանակ դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկահրթիռային նոր փորձարկումները: Ինչպես հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը, մամուլի համար հատուկ հայտարարություն այս անգամ չի տարածվի, սակայն հայտնի է, որ նույնիսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել աշխարհի պետություններին խզել իրենց հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նշելով, որ ռազմական բախման ժամանակ Հյուսիսային Կորեայի ներկայիս վարչակարգը ամբողջովին կոչնչացվի: Վաշինգտոնը հորդորել է նաեւ Չինաստանին նավթ չվաճառել Փհենյանին, որը լուրջ ճնշող միջոց կլիներ այդ երկրի իշխող վարչակարգի համար, հատկապես ձմեռային սեզոնին: Այս պահին պարզ չէ, թե ՄԱԿ-ը կգնա Փհենյանի դեմ նոր սանկցիաների թե ոչ: