Հայտնի են ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության այս տարվա մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության այս տարվա մասնակիցները
Հայտնի են դարձել այս տարվա դեկտեմբերի 6-16-ը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունենալիք այս տարվա Աշխարհի ֆուտբոլի ակումբային առաջնության մասնակիցները: Մասնակիցների ցանկը վերջինը լրացրել է «Գրեմիո» բրազիլական ակումբը, ով նախօրեին նվաճել էր Լիբերտադորեսի գավաթը` հաղթելով «Լանուսին»:



Առաջնությանը կմասնակցեն`«Ռեալը», Իսպանիայից, «Գրեմիոն» Բրազիլիայից, «Ուրավա ռեդ դայմոնդսը» Ճապոնիայից, «Վիդադը» Մարոկկոյից, «Պաչուկան» Մեքսիկայից, «Օքլենդ սիթին» Նոր Զելանդիայից, եւ «Ալ Ջազիրան» ԱՄԷ-ից: Առաջնության կիսաեզրափակիչները տեղի կունենան դեկտեմբերի 12-13-ին, իսկ 16-ին տեղի կունենա երրորդ տեղի համար մրցապայքարային հանդիպումը: Նշենք, որ այս առաջնությունն անցկացվում է 2000 թվականից եւ հիմնական հաղթողներ են եղել եվրոպական եւ հարավ-ամերիկյան ակումբները: