2017թ.-ի 9 ամսում ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է շուրջ 9 մլրդ դրամով

2017թ.-ի 9 ամսում ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է շուրջ 9 մլրդ դրամով
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով,- հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։



2016 և 2017թթ.-ի հունվար-օգոստոս ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով կրեդիտային բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները միայն 10 հարկ վճարողի մոտ նվազել են մոտ 12 մլրդ դրամով: