Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Միլիարդատեր, ձեռներեց Ռիչարք Բրենսոնին, ով հանդիսանում է Virgin Group կորպորացիայի եւ վերջինիս մաս կազմող Virgin Galactic ընկերության հիմնադիրը, եւ ով նախատեսում է տուրիստական տիեզերանավային թռիչքներ կազմակերպել, մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Այդ մասին պատմել է ենթադրյալ զոհ հանդիսացող Անտոնիա Ջենեն, ով 2010-ին աշխատել է որպես բեք վոկալիստ այն երգչի մոտ, ով ելույթ է ունեցել Նեկեր կղզում տեղի ունեցած մի երեկույթի ժամանակ: Նշենք, որ կղզին պատկանում է Բրենսոնին: Ջենեն ներկայացրել է միջադեպը բոլոր մանրամասներով, նշելով, որ ինքը շոկի մեջ է եղել եւ չի կարողացել նույնիսկ արձագանքել: Միլիարդատիրոջ խոսնակն ասել է, որ այդ երեկույթից հետո երաժշտախմբի որեւէ անդամ իրեն առանձնապես դժբախտ չի եղել եւ Բրենսոնը որեւէ մեկին նեղացնելու մտադրություն չի ունեցել, առավել եւս կամքին հակառակ սեքսուալ գործողություններ չի իրականացրել: