Սմարթֆոնները նպաստում են օնլայն շոփինգի մշակույթի զարգացմանը

Սմարթֆոնները նպաստում են օնլայն շոփինգի մշակույթի զարգացմանը
Այս տարի Երախտագիտության օրվա եւ «Սեւ Ուրբաթի» օրերին օնլայն շոփինգի վիթխարի ցուցանիշ է գրանցվել: Այս մասին հայտնում է **Business Insider**-ը նշելով, որ օնլայն շոփինգի մշակույթի զարգացմանը մեծապես նպաստում են սմարթֆոնները:



Հրապարակման մեջ նշվում է, որ ահռելի թվով վաճառքի գործարքներ իրականացվել են հենց սմարթֆոնների միջոցով, երբ մարդիկ այլեւս ստիպված չեն լինում հասնել խանութներ եւ առաջարկվող զեղչերից օգտվում են արդեն վիրտուալ վաճառասրահների առաջարկները ուսումնասիրելով:



**Adobe Analytics**-ի տվյալների համաձայն, միայն շաբաթ օրվա ընթացքում իրականացվել է սմարթֆոնների միջոցով **7,9 միլիարդ դոլարի գնում**, իսկ «Սեւ Ուրբաթի» եւ Երախտագիտության օրերի ընթացքում վաճառքը աճել է 17,9%-ով:



Արդեն այսօր`Cyber Monday-ի համար վերլուծավանները կանխատեսում են 6,6 միլիարդ դոլարի առեւտուր օնլայն վաճառասրահների հարթակներում: Տոնական օրերին ընդառաջ մանրածախ առեւտրի խոշորագույն ընկերությունները զգալի ներդրումներ են իրականացրել իրենց կայքերի որակն ու հնարավորությունները բարելավելու համար, ուշադրություն դարձրել հատկապես մատակարարման պայմաններին:



Ավելացվել էին նաեւ պահեստներում պահվող ապրանքների քանակը, իսկ հատկապես շատ են վաճառվել հեռուստացույցներ, նոութբուքներ, խաղալիքներ համակարգչային տարբեր խաղեր: Առանձին մանրածախ առեւտրի հսկաներ, ինչպիսիք է Criteo-ն, հայտարարում են, որ իրենց մոտ տոնական օրերին իրականացված օնլայն գործարքները կազմել են ընդհանուր վաճառքի մինչեւ 40%-ը, այն դեպքում, երբ անցած տարի այն կազմում էր 29%-ը:



Մասնագետները նաեւ նշում են, որ չնայած այն բանին, որ օնլայն վաճառքի մշակույթը զարգանում է, սակայն իրական շոփինգը եւս պահպանել է իր ծավալները: NRF-ի վերլուծաբաններն էլ կարծում են, որ աշխատաշուկայի դրական դինամիկան ազդել է ամերիկացիների գնողունակության մակարդակի բարձրացմանը եւ բերել սպառողական գնումների հանդեպ հետաքրքրության աճին:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը