Pokemon Go խաղի արտադրող Niantic-ը վաստակել է 200 միլիոն դոլար

Pokemon Go խաղի արտադրող Niantic-ը վաստակել է 200 միլիոն դոլար
Pokemon Go խաղի արտադրող Niantic ընկերությունը հաստատել է, որ խաղը վաստակել է 200 միլիոն դոլար, գլխավորելով Spark Capital-ը: Այս մասին ավելի վաղ հայտնել էր Wall Street Journal-ը, հրապարակելով հաշվետվություն փոքրիկ հրեշիկներիով խաղի մասին:



Այս հաջողությունը պայմանավորված է մի շարք նոր ներդրողների կողմից ընկերության հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ: Ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Հանկեն հայտարարել է, որ նոր ներդրումների հոսքը հնարավորություն է տալիս ընկերությանը նոր ռազմավարական պլաններ մշակել երկարաժամկետ ժամանակահատվածի համար եւ իրական դարձնել Niantic-ի աշխարհը:



Niantic ընկերությունն այս խաղը թողարկել է 2016-ին եւ արդեն մեկ տարի անց հայտարարում է, որ դեռ 65 միլիոն մարդ խաղում է այս խաղը: Ընկերությունն արդեն հայտարարել է, որ գործակցում է Warner Bros-ի հետ որպեսզի հայտնի Հարրի Փոթերը վերածի հեռախոսային խաղային հավելվածի, որը կկոչվի Harry Potter Wizards Unite:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը