Լեհաստանը գազ կգնի Միացյալ Նահանգներից

Լեհաստանը գազ կգնի Միացյալ Նահանգներից
Լեհաստանի Centrica LNG ընկերությունը պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներից գազ գնելու մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ըստ պայմանագրի Միացյալ Նահանգները լեհական PGNiG ընկերությանը գազ կմատակարարի առաջիկա 5 տարիների ընթացքում: Ամերիկյան գազը նախատեսված կլինի իրացնել Լեհաստանի ներքին շուկայում եւ Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրների շուկաներում: Պաշտոնական Վարշավան այս գործարքը բացատրում է այն հանգամանքով, որ մտադիր է բարձրացնել ռեգիոնի էներգետիկ անվտանգությունը, որտեղ «պատմականորեն տիրապետող է եղել ռուսական գազը»: Նշենք, որ դեռ այս տարվա հուլիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Լեհաստանին եւ մյուս երկրներին գազի մատակարարման դիվերսիֆիկացիայի հարցում: