ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ 5 ԽԵԼԱՀԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ 5 ԽԵԼԱՀԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Ամեն մեկս կամա թե ակամա տեխնոլոգիական աշխարհի մի մասն ենք և պետք է տեղյակ լինենք, թե ինչպիսի միտումներ ու հակումներ կան վիրտուալ իրականության (ՎԻ) ոլորտում։



Մեզ ամենուր «հետապնդում» են այս ոլորտում տեղի ունեցած հայտնագործությունների մասին պատմող գովազդները, անդադար ոգևորվածություն ենք տեսնում արդյունաբերական աշխարհում, և այդ փաստը մեզ պետք է ուրախացնի, քանի որ մենք կյանքի ուշագրավ զրգացման փուլի վկաներն ենք։ ՎԻ֊ության տեխնոլոգիաները 2016 թվականից սկասած շատ մեծ քայլերով առաջ են ընթանում։



Մեր օրերին **նորարարական տեխնոլոգիան** ուշադրության է արժանանում՝ հանրմատչելի դառնալուն պես, և հենց այդ է պատճառը, որ ՎԻ֊ը այլ տեխնոլոգիաների շարքում վերջերս սկսել է առաջատար դիրքեր գրավել։ Սպառողները հնարավորություն են ստացել  ՎԻ֊ը իրենց կյանքի մաս դարձնել և ուսումնասիրել հորինված բովանդակության ստեղծման բոլոր միջոցները։ Սարքավորումները շատ են ու հետաքրքիր։ Սակայն եկեք տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանցից հինգը։



1. Առաջատար ցուցադրություն + «**The Glyph**»



«[Avegant Glyph](https://avegant.com/)»-ը ՎԻ֊ության ավանդական ականջակելներից չէ, այլ զվարճանալու համար նախատեսված կատարյալ միջոց։ «[Glyph](https://avegant.com/)»-ը հնարավորություն է տալիս քայլելու ընթացքում 3D ֆիլմեր նայել, խաղեր խաղալ և զգալ  2D ձևաչափ ունեցող բովանդակության զարմանալի անմիջականությունը։ Ճիշտ է, սարքի օգտակարության ու պարզ ձևավորման համատեղելիությունը ՎԻ֊ության համար մեծ նշանակություն չունի, սակայն, այնուամենայնիվ, այդ փաստը զարմացնում է։ Սարքը հասանելի է յուրաքանչյուրին։



2) «**HAPTO**»-ն միանում է մատի մեկ հպումից



Ժամանակի ընթացքում ծրագրավորողները ձևավորել են գեղեցիկ ու հետաքրքրական ՎԻ֊ության աշխարհ, սակայն ինչ վիրտուալ փորձի մասին է խոսքը, եթե նրանում ոչ մի բան  չի կարելի շոշափել։ «HAPTO»-ն մի հնարամիտ սարք է, որը իր շոշափելիության բաղադրիչի շնորհիվ ՎԻ֊ության փորձառությունը մի նոր մակարդակի վրա է դուրս բերում։ «HAPTO»-ն՝ խաղը ղեկավարելու հարմարանք է, որն ունի հատուկ իրարից անկախ ազդակ փոխանցող տվիչներ, որոնք մարդուն թույլ են տալիս վիրտուալ տարածության մեջ զգալ ուրվագծերն ու մակերեսները։ Այն կատարելապես հարմար է ափում պահելու համար։ Այլ խոսքով՝ ՎԻ֊ության հետ փոխհարաբերվելու ժամանակ վերջինը արձագանքում է ձեռքիդ շարժումներին և թույլ է տալիս, որ զգաս ՎԻ֊ության միջավայրը մաշկովդ այնպես՝ կարծես գործողության վայրը տեղափոխված լինես։ Այս պահին «HAPTO»-ն իր ստեղծման նախնական փուլում է և օգտագործման համար հասանելի կլինի առաջկայում։



3) «**The Void**»֊ը՝ աշխարհում առաջին թեմատիկ ՎԻ֊ության զբոսայգին է



Մենք ուղևորվում ենք դեպի ՎԻ֊ությունում գտնվող մի թեմատիկ զբոսայգի։ Այն, էապես, ընդամենը մի սենյակ է, սակայն որի շնորհիվ տեղափոխվում ես ցանկացած վայր։ «The Void»֊ը ստեղծվել է Յուտայի արվարձանում։ Այն կարելի է կոչել «վիրտուալ զվարճանքների կենտրոն»։ Դրա հնարավորությունները դեռ ամբողջապես բացահայտված չեն, բայց դրանցից որոշների մասին կարելի խոսել․ «The Void»֊ի հյուրերին մուտքի մոտ հատուկ սաղավարտ,  բաճկոն ու ձեռնոցներ են տալիս։ Հետո նրանք պետք է ֆիզիկական աշխարհում մի տարածք մտնեն՝ «լազերային ասպարեզի» նման, որտեղ նրանք իրենց հայեցողությամբ կընտրեն ցանկացած մի խաղ ու կսկսեն անցնել ՎԻ֊ության արկածների միջով։ Միանշանակ է, որ առաջկայում արդյունաբերության զարգանալու պես կհայտնվեն բազում նախագծեր, որոնք կստեղծվեն հենց «The Void»֊ի հիման վրա։



4)  «**Ozo**»֊ն՝ ՎԻ֊ության առաջին Pro տեսախցիկ է



Ոգևորում և հուզում է այն միտքը, որ  մեր հիշատակած սարքավորթւմների շնորհիվ ՎԻ֊ությունը կարող են կերտել թե մեծ արվեստագետները, և թե՝ հասարակ սպառողները։ Nokia-յի «[Ozo](https://ozo.nokia.com/)»֊ն ձգտում է ՎԻ֊ության ոլորտում աշխարհի առաջին մասնագիտացված տեսախցիկը դառնալ։ Այս գնդաձև սարքը հնարավորություն ունի 360 աստիճան անկյան տակ տեսահոլովակի մեջ ընդգրկել շրջակա միջավայրը՝ բոլոր ձայնային ազդակների և շարժումների հետ մեկտեղ։ Տեսախցիկը անլար է, ինչը հեշտացնում է նկարահանման գործընթացը։ Հնարավոր է ֆիլմի ստեղծման ժամանակ ՎԻ֊ության մեջ դրա նախադիտումը իրականացնել։ «[Ozo](https://ozo.nokia.com/)»֊յի ամենամեծ թերություններից դրա գինն է։ Միայն տեսախցիկն արժե 60․000 ԱՄՆ դոլար, իսկ թվային քարտը առանձին՝ 5,000։ Ակնհայտ է, որ այս սարքը նախագծված է միայն մասնագետների համար, իսկ հասարակ մահկանացուների համար կա մի այլ տարբերակ։



5) «**Teleport**»֊ը՝ հասարակ մահկանացուների համար նախատեսված ՎԻ֊ության տեսախցիկ է



«Teleport»֊ը ձեր սմարթֆոնի համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս բոլոր հաճելի պահերը ձայնագրել և նկարահանել ՎԻ֊ության ձևաչափում և հետո դրանք ակնթարթորեն տարածել սոցիալական կայքերում։ Այդ հնարավորությունը օգտագօրծելու համար անրաժեշտ է ընդամենը հեռախոսի մեջ ներբեռնել այդ հավելվածը և սկասել նկարահանումը։ «Teleport»֊ը մասամբ ֆինանսավորվել «Indiegogo» խոշոր կազմակերպության կողմից, և այժմ սկսել է արտադրվել։ Դրան կից պարզ հարմարանք է տրամադրվում՝ ստվարաթղթից պատրաստաց ակնոց, որի միջոցով կարելի ՎԻ֊ության մեջ պահված սիրելի հիշողությունները դիտել։ Մատչելի ու պարզ, բոլորին հասանելի օգտագործման իմաստով՝ «Teleport»֊ը դառնում է հասանելի հանրության համար։ Անչափ հետաքրքրական է հետևել, թե որտեղ է քեզ տանում ոտքի վրա ստեղծած վիրտուալ աշխարհը։



Ահա սրանք են հիմնական նորարարական սարքավորումները, որոնց մի մասը արդեն հասանելի է հասարակությանը, մյուսն էլ՝ դեռ բարելավման ու ստեղծման փուլում են ու պատրաստվում են  ապագայում անկրկնելի հրաշքներ գործել։ Ինչևէ, առարկայի շոշափելիությունը, դեպի քաղցր հիշողություններդ տելեպորտ ապահովող այս խոստումնալից սարքավորումները դեռ բազմիցս կփոխեն աշխարհը և մարդու աշխարհընկալումը։



Պատրաստեց՝ [**Advance Lab**](www.advancelab.info)-ը