Պետդեպն արձագանքել է Վիետնամում եւ Կուբայում ռուսական բազաների վերականգնման առաջարկին

Պետդեպն արձագանքել է Վիետնամում եւ Կուբայում ռուսական բազաների վերականգնման առաջարկին
Պետդեպի ներկայացուցիչ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ ինքն անձամբ զարմացած չէ ՌԴ խորհրդարանի վերին պալատ հանդիսացող Դաշնային խորհրդում` Կուբայում եւ Վիետնամում ռուսական բազաների վերականգնման մասին հնչեցված առաջարկով, սակայն խուսափել է մեկնաբանել պաշտոնապես:



«Թեեւ ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, սակայն զարմացած չեմ: Սա իմ անձնական կարծիքն է: Չեմ շահարկի այս թեման»,- ասել է Պետդեպ խոսնակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:



Հիշեցնենք, որ առաջարկը հնչել է Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարեւի կողմից` այն հիմնավորմամբ, որ աճում է ամերիկյան ագրեսիան եւ անհրաժեշտ է որպես զսպող մեխանիզմ վերականգնել ռուսական բազաները Կուվայում եւ Վիետնամում: