Խորովածի կրակի շուրջ

 Խորովածի կրակի շուրջ

Ի՜նչ տխուր է, երբ որ սազ է առնում վարչապետը ու ասում՝

Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն եմ մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում

Բա ո՞նց չասես նման մարդուն՝ սազդ դիր ու Եղիշե  Չարենց լսիր։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում

Հանգերն առար մեծ Չարենցի, միտքը թողիր տողերում,

Հանգերը սին ու ձևական, միտքը արև ու արյուն,

Սիրտը թողիր դու տողերում, մարմինն առար անկշտում։

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում

Ու՞մ, մասին եք դուք այդ խոսում, Հայաստանի՞, թե զուտ ձեր,

Ձեր տողերը սիրտ չեն մտնում, գիտե՞ք ինչու մեծ պոետ՝

Խորովածի կրակի շուրջ հարուստներն են հավաքվում։

Իսկ Չարենցյան տողերի մեջ անուշ դող է թրթռում՝

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում․

Նա մերը՛ն էր՝ հոգով սրտով, լույսն էր սիրում մարմնում։

Իսկ տողերը քո մնացած թվարկում են անուններ,

Որպես անշունչ ու ամայի ու լոկ որպես լավ հուշեր  

Ողբ են անում խորովածի քիմք գրգռող ծխի շուրջ,

Ողբ են անում Հայաստանի լացակումած ողբի շուրջ։

Մոռացել եք դուք Չարենցի սրբասարսուռ տողերը այս,

Որ բոլորս միասին  Հայաստան ենք ու  Չարենց՝

Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում։