Ոստիկանական մեքենան մխրճվել է մարդկանց մեջ՝ ԱՄՆ-ում

Ոստիկանական մեքենան մխրճվել է մարդկանց մեջ՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել մի մարդու՝ մխրճվելով ամբոխի մեջ, որը գոյացել էր ստրիտռեյսերների շոուն դիտողների կուտակման պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ հրապարակման, ստացվել էր ահազանգ, որ ստրիտռեյսերների շոուն դիտելու համար, քաղաքի խաչմերուկներից մեկը փակվել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Ամբոխը շրջապատել է ոստիկանական մեքենաներից մեկը, փորձել վնասել ոստիկանին։ Սեփական անվտանգության համար, նա էլ որոշել է դուրս գալ ամբոխի շրջափակումից, եւ մխրճվել է ամբոխի մեջ, մեկ տղամարդու վրաերթի ենթարկելով։ Ականատեսների նկարահանած կադրերում, սակայն երեւում է, որ վրաերթի է ենթարկվել առնվազն հինգ մարդ։