Կորոնավիրուսային համավարակը կրճատել է «անդունդը» հարուստների եւ աղքատների միջեւ․ Bloomberg

Կորոնավիրուսային համավարակը կրճատել է «անդունդը» հարուստների եւ աղքատների միջեւ․ Bloomberg

Կորոնավիրուսային համավարակը ոչ համամասնորեն հարվածել է մեկ շնչի հաշվով բարձր եւ ցածր եկամուտ ունեցող երկրներին, ինչի արդյունքում կրճատվել է հարուստների եւ աղքատների միջեւ եղած սոցիալական «անդունդը»։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։

Ըստ հրապարակման, հարուստների եւ աղքատների միջեւ անհավասարությունը սկսել է կրճատվել դեռ 2007 թվականից, սակայն 2020 թվականին այդ կրճատումը եղել է առավել նկատելի։ Ամերիկյան պարբերականը նկատում է, որ դա վկայում է այն մասին, որ շատ արեւմտյան երկրներում կառավարությունները ի վիճակի չեն պարզապես պաշտպանելու իրենց քաղաքացիներին բարեկեցության անկումից։

Համավարակը նաեւ բացահայտել է ցավալի խնդիրներ, որոնք առկա են հարուստ երկրների առողջապահական համակարգերում։ Bloomberg պարբերականը բերել է ԱՄՆ օրինակը, որտեղ առավել բարեկեցիկ նահանգներում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը ավելի վատթար է եղել։

Նշենք, որ ամերիկյան պարբերականի վերլուծաբանները նաեւ նկատել են, որ այն երկրները, որոնք իրենց տնտեսությունները պաշտպանելու համար խիստ կարանտին չեն սահմանել, առանձնապես շահույթ չեն ունեցել։