"Ժողովրդահայրենասիրական ուժերը"

"Ժողովրդահայրենասիրական ուժերը"
"Ժողովրդահայրենասիրական ուժեր" տիտղոսը տարբեր ժամանակներում տարբեր ուժեր են վիճարկել: 2002-ին դրա անվան տակ հանդես էին գալիս Արտաշես Գեղամյանի "Ազգային միաբանությունը", Կոմկուսը եւ Գառնիկ Մարգարյանի "Սոցիալիստական Հայաստանը": Մի քանի ամիս ներկայացան մի խումբ անհատներ՝ Վարդան Խաչատրյան, "Արաբոյի" Մանվել Եղիազարյան, Աշոտ Մանուչարյան եւ ուրիշներ: Բայց հասկանալի չէ, թե ինչու են "հայրենասիրական ուժերն" իրենց հավաքը կազմակերպում "Մոսկվայի տանը" եւ "Սովետական սպաների միության հետ": Ի դեպ, այն կկայանա այսօր, ժամը 13-ին: