ԵԽԽՎ-ոմ ոչինչ չեն մոռացել

ԵԽԽՎ-ոմ ոչինչ չեն մոռացել
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին: "Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համար: Ինչպես գիտեք, ԵԽԽՎ 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետեւաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ինչպես է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը եւ 2008 թ. մարտի իրադարձությունների հետեւանքները: ԵԽ Նախարարների կոմիտեն շարունակում է իր ակտիվ հետաքրքրվածությունը Հայաստանով՝ ապահովելու համար լավագույն հնարավոր շրջանակը ԵԽ առջեւ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար: ...Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի Խորհուրդը հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը եւ ձեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ապահովելու պարտավորությանը",- վստահեցրել է Թորբյորն Յագլանդը: ՀԱԿ-ը ներկայացրել էր Հայաստանում բարեփոխումների իր ծրագիրը: