Ռուսաֆիլները

Ռուսաֆիլները
Օգոստոսի կեսերին Գյումրիում կբացվի "Պատվի բլուր" կոչվող հուշահամալիրը, որը ոչ ավել, ոչ պակաս 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունն է եղել: 2009-ի դեկտեմբերից սկսված աշխատանքներն ուսումնասիրելու են գնացել մեծ ռուսասերները՝ Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը: Հավանաբար, առաջիկայում կսկսեն ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաներին հետմահու մեդալներ տալ եւ նրանց անուններով դպրոցներ անվանակոչել: