Սոցիոլոգները պարզել են, թե որն է ամենաերջանիկ երկիրը

Սոցիոլոգները պարզել են, թե որն է ամենաերջանիկ երկիրը
Գելափի (Gallup) համաշխարհային հարցման համաձայն, ամենաերջանիկ երկրների հնգյակի մեջ են մտնում Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, իսկ ցուցակը գլխավորում է Դանիան: Այս մասին գրում է Newsru.com-ը: Այս բոլոր երկրներն ունեն բավական բարձր կենսամակարդակ, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել կապը կյանքից ստացած բավականության և դրամապանակի հաստության միջև:



Բավական ուշագրավ է եղել Թուրքմենստանի դիրքը այս ցուցակում: Համաշխարհային երջանկության ռեյտինգում նա իր համար ապահովել է 18-րդ հորիզոնականը` շատ հետևում թողնելով ԱՊՀ անդամ մյուս երկրներին, այդ թվում Հայաստանին:



Ամենաերջանիկ երկրները



1 - Դանիա

2 - Ֆինլանդիա

3 - Նորվեգիա

4 - Շվեդիա

5 - Նիդերլանդներ

6 - Կոստա-Րիկա

7 - Նոր Զելանդիա

8-11 - Կանադա, Իսրայել, Ավստրալիա, Շվեյցարիա



Ամենադժբախտ երկրները



1 - Տոգո

2- Բուրունդի

3 - Կոմորյան կղզիներ

4 - Կամբոջա

5- Սիերա-Լիոնե

6 - Բուրկինա-Ֆասո

7 - Ռուանդա

8 - Նիգեր

9 - Հաիթի

10 - Բենին