Թե ինչու պաշտոնանկ արեցին Արարատի մարզպետին

Թե ինչու պաշտոնանկ արեցին Արարատի մարզպետին
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, խոսելով իր պաշտոնաթողության մասին, անդրադարձել էր իր որդու հետ կապված արտաշատյան աղմկոտ միջադեպին ու հայտարարել, թե ծեծկռտուքը շինծու է եղել եւ սարքվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից: Այս հայտարարությունը բավականին խոցել է ոստիկանապետին, վերջինս հաղորդագրություն է տարածել, թե այն անհիմն է ու անհեթեթ: ՀՀ ոստիկանապետը որեւէ առնչություն չունի ոչ Արարատի նախկին մարզպետի պաշտոնաթողությանը, ոչ էլ նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ նախկին մարզպետի որդին որոշել է վարդ նվիրել մի անծանոթ աղջկա` վերջինիս ընկերոջ ներկայությամբ: