Երեւանում հրդեհ էր

Երեւանում հրդեհ էր
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Արշակունյաց 32 հասցեում: Վառվել են 50 քմ բաց էլեկտրալարեր, ինչի հետեւանքով մեծ ծուխ է բարձրացել: Հրդեհը տեղի է ունեցել "Մոնոլան" ՍՊԸ-ին պատկանող բաց տարածքում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ` հրդեհն արագ մարվել է: Դեպքի վայրում աշխատել է երկու հրշեջ մեքենա: Բարեբախտաբար, տուժածներ չկան: