Դատախազի սիրած սրճարանում մարդկանց "թալանում են"

Դատախազի սիրած սրճարանում մարդկանց "թալանում են"
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սիրում է հաճախել դատախազության շենքի դիմաց գտնվող շատրվաններով սրճարանը: Նրան եւ այդ շենքում աշխատող մյուս իրավապահներին սրճարանի անձնակազմը դեմքով է ճանաչում եւ սպասարկում է առանձնակի աճապարանքով: Մյուս հաճախորդներին` սովորական մահկանացուներին, մատուցողները դժկամությամբ են սպասարկում եւ երբեմն չեն էլ բերում հաշիվը: Ընդ որում՝ երեւանցիների շրջանում որպես դատախազության սրճարան հայտնի այդ օբյեկտը լկտիաբար օգտվում է բարձրաստիճան հարեւանությունից եւ օրը ցերեկով ուղղակի թալանում հաճախորդներին: Այստեղ թեյավճարը սկսվում է 1000 դրամից: