Մեծն Միհրանն է ժամանում

Այդ պահին արդարադատության նախարարության շենքի կողքով երթեւեկող ավտոմեքենաների վարորդները, "սատանայի ծառաների" սարսափազդու տեսքից եւ խելագար շարժումներից ազդված, ապշահար կանգնում են՝ կարծելով, թե առնվազն ՀՀ նախագահն է անցնելու: Երբ մայրուղին վերջապես "քարանում" է, գերազանցելով թույլատրելի եւ ոչ թույլատրելի արագությունները, հայտնվում է "տերը"՝ իր սեւ ու մուգ ապակիներով ինոմարկան նստած: Եվ դժվար է ասել, թե ով է ավելի "կրուտոյ"՝ Միհրան Պողոսյա՞նը, թե՞ նրա ծառայողական ավտոմեքենան:
Նախարարությունը՝ դարպասից մինչեւ շքամուտք, առաջին մարտական պատրաստականության է բերվում, իսկ ԴԱՀԿ անվտանգության աշխատակիցները դես ու դեն են քշում այդ ծառայության տեսադաշտում հայտնված դժբախտ հաճախորդներին: Արարողակարգը պահանջում է, որ հասարակ մահկանացուները կամ նախարարության մանր-մունր աշխատակիցները Միհրան Պողոսյանի կամ նրա շքախմբի՝ վարորդի կամ թիկնապահների ոտքի տակ չընկնեն:
Կարծիքներ