Բիզնեսմեն երիտհանրապետականը

Բիզնեսմեն երիտհանրապետականը
Կարկառուն երիտհանրապետական Մենուա Հարությունյանը բիզնեսի նոր տարբերակ է գտել՝ որոշել է եռամսյակը մեկ լույս տեսնող «սկանդալային ու բոցաշունչ» «Դե ֆակտո» ամսագիրը տպագրել նաեւ Մոսկվայում: Ասում են՝ այս հարցում նրան աջակցում է անձամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ամսագիրը խմբագրելու է Համլետ Ղուշչյանը, որը ներկայումս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի PR-ն է իրականացնում: Ասում են՝ Մենուան աջ ու ձախ պարծենում է, թե իր առաջին զրուցակիցը  Պուտինն է լինելու: Միաժամանակ մի քանի բիզնես-պրոյեկտներ իրականացնող երիտասարդը, ասում են, որպես գործատու՝ բավականին դաժան է: Նա հատկապես անողոք է սկսնակների նկատմամբ, փորձաշրջանի անվան տակ  ամիսներ շարունակ աշխատեցնում, ապա դռան տեղն է ցույց տալիս՝ պատճառաբանելով, թե իրենց չարդարացրին: