Կալանք՝ միայն դատարանի որոշմամբ

Կալանք՝ միայն դատարանի որոշմամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Էլ Հաջի Մալիկ Սոուն տեղյակ է ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանի ապօրինի ձերբակալման մասին եւ այդ հարցի շուրջ խոսել է Աղվան Հովսեփյանի հետ: «Ես ասել եմ, որ պետք է նախնական դատական որոշում, եւ դատախազն իրավունք չունի մեկին հենց այնպես, առանց դատարանի որոշման կալանավորել: Բարեբախտաբար, անձն ազատ է արձակվել»:



Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահները ընդամենը գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա ձերբակալել եւ «Նուբարաշեն» ՔԿՀ էին տեղափոխել ԱՄՆ-ում հետախուզվող ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանին, որը մեղադրվում է բանկային խարդախությանն օժանդակելու մեջ: Այս մասին ահազանգել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբը, ինչին ի պատասխան արդարադատության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հայտարարել էին, թե ամեն ինչ օրենքի շրջանակներում է՝ ԱՄՆ-ից այս անձի վերաբերյալ դատարանի որոշումն ու մյուս փաստաթղթերը ուշացել էին: